10:16:26 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրասնոդարի երկրամասում դեկտեմբերի 12-ից անօդաչու սարքերի օգտագործման ժամանակավոր արգելք կսահմանվի

    20:45 8 Դեկտեմբեր 2022

    Կրասնոդարի երկրամասում դեկտեմբերի 12-ից անօդաչու սարքերի օգտագործման ժամանակավոր արգելք կսահմանվի։ Այս մասին ասել է նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը, որը համապատասխան որոշում է ստորագրել։

    «2022 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 00:00-ից ժամանակավորապես արգելել անօդաչու քաղաքացիական օդանավերի օգտագործումը Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում, բացառությամբ անօդաչու քաղաքացիական օդանավերի, որոնք օգտագործվում են Կրասնոդարի երկրամասի պետական իշխանության մարմինների եւ նրանց ենթակա հաստատությունների, պետական իշխանության դաշնային մարմինների, Կրասնոդարի երկրամասի տեղական ինքնակառավարման մարմինների, պետական պաշտպանական պատվեր կատարող կազմակերպությունների կողմից»,-ասվում է որոշման տեքստում։ 

    Նշվում է, որ որոշումն ընդունվել է հասարակական կարգի պահպանությունն ուժեղացնելու եւ հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ