05:10:32 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հնդկաստանում 11 մլրդ դոլար կհատկացվի զինված ուժերի սպառազինության արդիականացնմանն ու համալրմանը

    22:56 25 Փետրվար 2024

    Հնդկաստանի նախարարների կաբինետի Անվտանգության հարցերով կոմիտեն հավանություն է տվել ավելի քան 11 միլիարդ դոլար գումարի չափով մի քանի գործարքների՝ ուղղված երկրի զինված ուժերի սպառազինության արդիականացմանն և համալրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է The Economic Times թերթը:

     

    Ըստ աղբյուրի՝ այդ գործարքների թվում է, մասնավորապես, BrahMos Aerospace-ի հետ կնքված պայմանագիրը ռազմածովային ուժերին ավելի քան 200 մեծ հեռահարության գերձայնային թևավոր հրթիռների մատակարարման համար։

     

    Ի թիվս այլ գնումների, նշվում է 7,2 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր պայմանագիր՝ Су-30МКИ կործանիչները նոր ռադարներով, էլեկտրոնային պատերազմի և թռիչքների կառավարման համակարգերով և զենքերով զինելու համար: Պարբերականի տվյալներով՝ դրանք կփոխարինվեն ավելի ժամանակակից հնդկական տարբերակներով։

     

    Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս