03:29:50 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրամիությունը 1100 ուկրաինացի զինվորների ուսուցում է իրականացնում․ Բորել

    23:12 3 Դեկտեմբեր 2022

    Ուկրաինայի աջակցության հարցով ԵՄ առաքելությունը (EUMAM) այսօր հասել է իր ամբողջական նախնական օպերատիվ ներուժին՝ 1100 զինվոր արդեն ուսուցում է անցնում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

    «Մենք պատրաստվում ենք ռեսուրսներ տրամադրել՝ 16 մլն եվրո մահաբեր սպառազինության համար ուսումնական նպատակներով»,-նշել է նա։ 

    Ավելի վաղ  նոյեմբերին ԵՄ-ն հայտարարել է երկու տարի ժամկետով 15 000 ուկրաինացի զինվորների ուսուցման ծրագրի մեկնարկի մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս