14:56:31 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձվել է գրադարանին

    23:20 28 Նոյեմբեր 2021

    Այդահո նահանգի (ԱՄՆ) Բոյսե քաղաքի հանրային գրադարան է վերադարձվել 110 տարի առաջ վերցված մի գիրք, այս մասին գրել է «Մոյա պլանետա» պորտալը։

    Քեյթ Ուիգենի «Ռեբեկայի նոր տարեգրությունները», որը տրվել է իր առաջին ընթերցողին 1910 թվականին, վերջերս վերադարձվել է: Գիրքը վերցրած անձը ուշացնելու համար օրական երկու ցենտով կտուգանվեր, իսկ այժմ ստիպված կլիներ 803 դոլար վճարել։ Լավ է, որ Բոյսեի հանրային գրադարաններն այլեւս գումար չեն վերցնում», - ասվում է հաստատության ֆեյսբուքյան խմբում տարածված հաղորդագրության մեջ

    Գրադարանը հայտնել է, որ այժմ ընթերցողներին գրքերը վերադարձնելու մասին հիշեցումներ է ուղարկում։ Եթե ​​գիրքը չեն վերադարձնում, բաժանորդագրված անձն այլեւս չի կարողանում մեկ այլ գիրք վերցնել: Ուշացման համար տուգանքներից հրաժարվելու որոշումը կայացվել է, քանի որ տույժերը չեն դրդել ընթերցողներին վերադարձնել գրքերը։ Հնարավոր է, որ տուգանքների չեղարկումն է օգնել գրքի վերադարձին 110 տարի անց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս