22:30:16 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի

    19:02 11 Հունվար 2025

    ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի։

    Այս շաբաթվա կեսերին Լոս Անջելեսի շրջանը պատել է հսկայական անտառային հրդեհներ: Տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Օդերեւութաբանների տվյալներով՝ չորային պայմանների ու ուժեղ քամու պատճառով կրակն արագ է տարածվել։

    Վերջին տվյալներով՝ արդեն այրվել է ավելի քան տասը հազար շենք։ Նախնական հաշվարկներով՝ վնասը կարող է կազմել մոտ 150 մլրդ դոլար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս