15:09:00 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք․ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

    22:45 20 Ապրիլ 2024

    Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով ժամը 22:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.55⁰ և արևելյան երկայնության 45.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս