22:42:08 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում 10 հոգով հարձակվել, քարերով կոտրել են Երևանի «մյուզիք հոլ»-ի ապակիները

    21:43 21 Մայիս 2024

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Նորիկ Ղ․-ն և հայտնել, որ 10 հոգի հարձակվել և կոտրում են Վարդանանց 13 հասցեում գտնվող «Ռոյալ մյուզիք հոլ»-ի դուռը:

     

    Տեղում «Ռոյալ մյուզիք հոլ»-ի տնօրեն՝ 42-ամյա Լիանա Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։40-ի սահմաններում մի քանի անձիք քարերով հարվածելու միջոցով կոտրել են ապակիները:

     

    Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

     

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ արարքը կատարած անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

     

     Աղբյուրի տեղեկություններով՝ Նորիկ Ղ․-ն աշխատում է «Ռոյալ մյուզիք հոլ»-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս