11:56:20 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

    18:14 22 Մարտ 2025

    Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

    Մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ուսագոտիների, ոտքերի և ճակատային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանում գործող խնամքի կնտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

     

    Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 10-ամյա Է․ Խ․-ն է։

     

    Պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը՝ 40-ամյա Լիաննա Օ․-ն, փայտե քանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին և ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

     

    Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ