21:48:53 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել 10 օր պաշտոնավարելուց հետո

    12:04 12 Օգոստոս 2024

    Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թթ. զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զարիֆը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

    «Ես բավարարված չեմ (խմբ.՝ նախարարների նոր կաբինետի ձևավորման խորհրդատվական խորհրդի ղեկավարի) աշխատանքիս արդյունքից…. Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», - գրել է նա: 

    Խոսքը վերաբերում է խորհրդատվական խորհրդին, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը օգոստոսի 11-ին ներկայացվել էր խորհրդարանի հաստատմանը:

    Զարիֆը՝ իսլամական հանրապետության ռեֆորմիստների ​​թևի ներկայացուցիչը, համարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր կողմնակիցներից մեկը, ինչի համար նրան քննադատում են իրանցի պահպանողականները։ Դիվանագետն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մշակմանն ու կնքմանը։ 

    Ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը հայտարարել էր, որ նոր նախագահը պատրաստակամ է վերականգնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս