05:08:17 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գյումրու քաղաքապետն այցելել է 102, 101 եւ 100-ամյա տարեցների

    17:22 1 Հոկտեմբեր 2022

    Տարեցների միջազգային օրվա առիթով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է 102-ամյա Ասանեթ Շահումյանին, 101-ամյա Վարդ Ղարիբյանին և 100-ամյա Մարգարիտ Զաքեյանին: Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից:

    Համայնքի ղեկավարը շնորհավորել է տատիկներին տարեցների միջազգային օրվա առիթով, ապա զրուցել նրանց հետ, հետաքրարվել նրանց արմատների, կյանքի ճանապարհի և մի շարք այլ հարցերի շուրջ: Առողջություն մաղթելով տատիկներին՝ Վարդգես Սամսոնյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենա այցելելու և զրուցելու նրանց հետ:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս