09:39:57 23°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն

    16:15 30 Սեպտեմբեր 2023

    Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

    Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

    Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց:

    Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827:

    Շտապօգնության 13 մեքենաները, որ մեկնել էին Ստեփանակերտ` բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, արդեն դուրս են եկել Ստեփանակերտից ու ուղևորվում են Գորիս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս