16:39:40 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվել

    20:36 6 Դեկտեմբեր 2021

    Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական կաթոլիկ Սուրբ Հովսեփ եկեղեցում վերանորոգումից հետո առաջին պատարագն է անցկացվել։

    Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը Դիարբեքիրի հայկական Սուրբ Հովսեփ կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել եւ եկեղեցին հանձնվել է Դիարբեքիրի «Տիգրիս» համալսարանի տնօրինմանը՝ հայ կաթոլիկ համայնքի պահանջի դեպքում պատարագներ իրականացնելու  հնարավորությամբ։

    Եկեղեցին կօգտագործվի նաեւ որպես կրթական եւ մշակութային նպատակներով։

    Եկեղեցին վերանորոգումից հետո Պոլսո  կաթոլիկ հայկական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Լեւոն Զեքիյանի գլխավորությամբ օծվել է եւ անցկացվել պատարագ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ