15:30:40 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանում դատարանն ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել երիտասարդ զույգին՝ փողոցում գրկախառնվելու ու պարելու համար. The Guardian

    00:15 2 Փետրվար 2023

    Իրանում դատարանը ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել մի երիտասարդ զույգի, որը Թեհրանի գլխավոր տեսարժան վայրերից մեկի առջև նկարահանված տեսահոլովակում գրկախառնվում է ու պարում, ինչը դիտվում է որպես իշխող ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ, ասել են ակտիվիստները: Այս մասին գրում է The Guardian-ը:

    Աստիյաժ Հաղիղին և նրա փեսացուն՝ Ամիր Մոհամմադ Ահմադին, երկուսն էլ 20-ն անց, ձերբակալվել են նոյեմբերի սկզբին այն բանից հետո, երբ տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ նրանք ռոմանտիկ պարում են Ազադի աշտարակի առջև:

    Հաղիղին գլխաշոր չի կրել՝ ի հեճուկս Իրանում գործող խիստ կանոնների։ Բացի  այդ, կ անանց արգելվում է նաև պարել հասարակության մեջ, առավել ևս տղամարդու հետ:

    Թեհրանի հեղափոխական դատարանը նրանց յուրաքանչյուրին դատապարտել է 10 տարի վեց ամիս ազատազրկման, ինչպես նաև արգելել է ինտերնետից օգտվելը, հայտնում է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA):

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս