09:14:04 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժամը 10։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 66 հազար 500 արցախցի

    11:30 28 Սեպտեմբեր 2023

    Ժամը 10։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 66 հազար 500 արցախցի։

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում ասաց, որ այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել երեկ ու անցյալ օրը։

    «Այս գիշեր ևս այդ թիվը շարունակել է աճել, եթե սեպտեմբերի 24-ին ու 25-ին տեղահանվել էին 7500 ու 1500 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների թիվը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ՝ 26 հազար 600»,- ասաց նա։

    Այս գիշեր՝ ժամը 00։00-ից մինչև առավոտյան ժամը 10։00-ն, տեղահանվածների թիվը կազմել է 8100։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Հայաստանի առաջին պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։

    Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը կապահովի նրանց ամենահրատապ կարիքները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս