15:21:23 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Աբրահամյան

    13:32 6 Դեկտեմբեր 2021

    Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

    Նա նաեւ նշել է. «Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։

    Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

    Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։

    Հուսով եմ, որ այս թեմայով պարզաբանումներ դեռ կլինեն»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս