14:54:27 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Աշխատանքային վիճակում է. «Բազումք»-ը հետևում է «Հայասաթ-1» արբանյակին

    18:40 3 Դեկտեմբեր 2023

    Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան հաջողությամբ հետևում է «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։

    «Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ, ինչպես նախատեսել ենք:

    Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում:

    Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 22։20-ին` ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս