12:16:59 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա մոտ 8,4 դրամով. ՀԾԿՀ-ն ավարտել է հաշվարկները

    11:22 22 Նոյեմբեր 2022

    Հունվարի 1-ին ջրի սակագինը կարող է թանկանալ 8,5 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը եւ իր հաշվարկներն է ներկայացրել։ Հանձնաժողովի որոշման նախագիծը արդեն ներառված է Հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում:

    Ըստ այդմ, Հանձնաժողովն առաջարկում է թվականի հունվարի 1-ից մեկ խմ ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։

    «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկել էր բոլոր խմբերի համար սակագինը սահմանել 209 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Մյուս սպառողների համար սակագինը կսահմանվի 208.42 դրամ։

    Նշենք, որ դեռեւս այս տարվա օգոստոսին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել էր, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է  սակագնի ավելացում 8-9 դրամով։ Նա նշել էր, որ դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը․ «Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»,-ասել էր նա:

    Հիշեցնենք, որ դեռեւս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս