17:33:22 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ այրվում է 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ

    23:58 22 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։

    Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։

    Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։

    Ժամը 20։08-ին փրկարարների և անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն։ Առկա է երեք ծխացող օջախ։

    Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ