13:11:10 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անհայտ անձն Արցախի Նգնի համայնքի բնակչի բանկային քարտից 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին

    22:56 23 Մարտ 2023

    Ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն մարտի 23-ին է ստացել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 6-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակահատվածում, ինքը գտնվելով Մարտակերտի շրջանում, առանց իր իմացության իր «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ 

    Արդյունքում`  Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

    Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

    Կոչ ենք անում` առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար,  լինել զգոն, չտրվել խաբկանքի եւ ոչ մի դեպքում չհրապարակել անձնական եւ բանկային քարտի տվյալները։

    Վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման եւ ապագայում դրանք բացառելու ուղղությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս