22:17:33 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գործադիրը 1,44 մլրդ դրամ հատկացրեց Արցախին՝ բնակչության դեկտեմբերի կոմունալ ծախսերի համար, եւ եւս 12 մլրդ դրամի վարկ

    14:23 25 Նոյեմբեր 2021

    Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշեց 1,446,565.0 հազար դրամ նվիրատվություն տրամադրել Արցախի Հանրապետությանը դեկտեմբեր ամսվա բնակչության՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար:

    «Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,086,747.3 հազար դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով, ինչպես նաև ավելացնել «1102. Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի «12005. Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին» միջոցառման գծով  նախատեսված միջոցները՝ 12,221,529.1 հազ.դրամով»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ