02:21:43 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ

    18:21 8 Հունվար 2025

    Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ավելի քան 1400 հրշեջ է տեղակայել նահանգում անտառային հրդեհները մարելու համար: Այս մասին գրում է  The Guardian-ը:

    Հրդեհները որակելով «աննախադեպ»՝ Նյուսոմն ասել է, որ «Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, հրշեջները պայքարում են 3 առանձին հրդեհներ մարելու ուղղությամբ»:

    Նահանգում տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է: Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։

    Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս