01:30:29 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԱ. Գեւորգ Ղարիբյանը մեջքի վնասվածք ստացավ, բայց հաղթեց եւ 1/4 եզրափակիչում է

    16:03 8 Հոկտեմբեր 2021

    Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս եկավ 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը:

     60 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում նա մրցեց ամերկացի Դելթոն Ջեյմս Ռոբերտսի հետ եւ հաղթեց 8:4 հաշվով:

    Եվրոպայի չեմպիոնը գոտեմարտը սկսեց մեծ ակտիվությամբ եւ առաջին րոպեում կանգնած դիրքից նրան հաջողվեց գլորել մրցակցին եւ վաստակել 2 միավոր: Ամերիկացի մրցակցին պասիվություն տվեցին եւ Գեւորգ Ղարիբյանը պարտերում վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Եվրոպայի չեմպիոնը հաջողությամբ պոկեց մրցակցին գորգից եւ հետ գլորում արեց, երկրորդ փորձի ժամանակ ցանկանում էր նաեւ դուրս բերել մրցակցին աշխատանքային գոտուց, բայց հնարքի գնալիս ինքը հայտնվեց մրցակցի տակ: Հաշիվը դարձավ 7:2 Գեւորգ Ղարիբյանի առավելությամբ:

    Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պարտեր նստեցրեց Գեւորգ Ղարիբյանին, բայց մրցակցին չհաջողվեց հնարք կատարել: Գլորման փորձի ժամանակ Գեւորգ Ղարիբյանը մեջքի վնասվածք ստացավ եւ տեւական ժամանակ չէր կարողանում տեղաշարժվել: Մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ բժշկական անձնակազմ հրավիրեց: Գեւորգ Ղարիբյանը դժվարությամբ, բայց կարողացավ կանգնել ու շարունակել գոտեմարտը:

    Մինչեւ ավարտը մրցակիցները մեկական միավորներով ավելացրեցին իրենց հաշվին եւ գոտեմարտն ավարտվեց 8:4 հաշվով: Գեւորգ Ղարիբյանի մեջքի ցավը մինչեւ վերջ զգացվում էր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ