19:51:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերին Լարսի սահմանով անցնելու հերթում գրանցվել է 1 359 հայկական բեռնատար

    12:21 9 Դեկտեմբեր 2024

    Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1 400 հայկական բեռնատար է կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

    Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

    Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4 654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1 359-ը հայկական են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ