02:54:01 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով 1 զոհ, 2 վիրավոր կա

    00:17 23 Հունիս 2022

    Հունիսի 22-ին, ժամը 21:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

    Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Honda» եւ «ՎԱԶ 21-06» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ։

    Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ