17:18:01 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախագահների հաջորդ հանդիպումը քաղաքական առաջարկ կտա հանրությանը՝ ձևավորելու կոնսենսուս մինուս 1․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

    22:09 23 Սեպտեմբեր 2022

    Նախագահների հաջորդ հանդիպումը քաղաքական առաջարկ կտա հանրությանը՝ ձևավորելու կոնսենսուս մինուս 1: Առաջարկ, որի շուրջ կհամախմբվի քաղաքական, հոգևոր դաշտը, պաշտոնաթող զինվորականները, նաև գործող զինվորականներ, որ երկիրը հնարավորինս նվազ ռիսկերով գնա անցնցում քաղաքական տրանսֆորմացիայի։

    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը։

    «Սպասելիքները, իհարկե, նախագահների հանդիպումից շատ էին։ Սակայն տարածել տեքստ, թե ինչ օրհասական վիճակում ենք, ինչ ապիկար իշխանություններ ունենք, ոչինչն չէր տալու։ Կարծում եմ հաջորդ հանդիպմանը նախագահները քաղաքական հանգուցալուծում կառաջարկեն նաև իշխանություններին։ Նախկին նախագահները, ինչ-ինչ ճշտումներ անելու և երաշխիքներ ստանալու դեպքում պետք է չորրորդ հանրապետություն հռչակեն՝ հրաժարվելով Փաշինյանի պայմանագրային ծանր բեռից։ Պետության վերնախավը իշխանափոխությունից հետո իմանալու է, թե ինչ տիղմոտ բեռ է կուտակել Փաշինյանը, ինչ աֆյոռաներ է արել։ Հայաստանի չորրորդ հանրապետության հռչակումն օրվա հրամայական է՝ նոր սահմանադրությամբ, անկախության հռչակագրով»,- նշել է Սուքիասյանը։

    Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս