21:18:47 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի վերազինման համար ծախսվել է 1 միլիարդ դրամից ավելի. Ռուստամ Բադասյան

    12:13 4 Նոյեմբեր 2024

    Հայկական կողմը շտապել է նորոգել Մարգարայի անցակետը, քանի որ թուրքական կողմի հետ կար պայմանավորվածություն, որ անցակետը պետք է գործի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

     

    «Դրա համար ենք շտապել ու կառուցման աշխատանքներ արել»,- ասաց նա։

     

    ՊԵԿ նախագահը անցակետի գործել-չգործելու և այլ պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ։

     

    Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հայ աշխատակիցնե՞ր, թե՞ թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ՝ Բադասյանն պատասխանեց, թե բացառված է նման բան։

     

     «ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- ասաց նա։

     

    Ռուստամ Բադասյանը հայտնեց նաև, որ Մարգարայի անցակետի նորոգման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ։

     

    «Վերջնական ծախսերը, կարծեմ, 1 միլիարդից ավելի են»,- հավելեց ՊԵԿ նախագահը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս