- Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
- Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար
- Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը․ Նեթանյահու
- Թրամփը կվերացնի ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների երեխաների՝ քաղաքացիություն ստանալու իրավունքը
- Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում մեդալ չնվաճեց
- Պայթյուն Մոսկվայի մարզի Լեսնոյ գյուղի հրավառ նյութերի պահեստում. կան զոհեր
- «Սիրիայում սկսվել են լուսավոր ժամանակներ»․ էրդողան
- Բրիտանիան անհանգստացած է՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպայում միգրացիոն նոր ճգնաժամ կարող է ստեղծվել
- Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը
- Ֆիդանը Գուտերեշի հետ քննարկել է Սիրիայում անցումային գործընթացը
Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ
23:14 11 Նոյեմբեր 2024«Հետք»-ը գրել է․
«2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։
«Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։
2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։
Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։
Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
«Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։
Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։
«Նոյավան» ՍՊԸ-ից բացի, Գարիկ Սարգսյանի մորեղբայրը բաժնեմասեր ունի ևս 3 ընկերություններում։ «Աշմանգրիգ» ՍՊԸ-ում նա ունի 41% բաժնեմաս, «Ռեգնում» ՍՊԸ-ում՝ 33%, իսկ «Նոյ էներջի» ՍՊԸ-ում՝ 25%։
Վեդու համայնքապետարանի հետ «Նոյավան» ՍՊԸ-ն մի պայմանագիր էլ կնքել է 2022 թվականին։ Ընկերությունը 109 մլն դրամով պետք է գազիֆիկացման աշխատանքներ իրականացներ Վեդի քաղաքի փողոցներում։ Այդ աշխատանքները կատարվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 50 հազար դրամ, համայնքի բյուջեից՝ 59 մլն 950 հազար դրամ։
Վեդու համայնքապետարանից հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ գազիֆիկացման աշխատանքները կատարել է մի ընկերություն, որը զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով և փորձ չունի այդ ոլորտում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության համապատասխան որոշման համաձայն։ «Տվյալ դեպքում աշխատանքներն իրականացվել են տվյալ ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող «Թիամատ» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա»,- ասված էր համայնքապետարանի պատասխանում։
«Նոյավան» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է իր ընկերությունը, որ զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով, հաղթել գազիֆիկացման և ջրագծի կառուցման մրցույթներում։ Մանուկյանը պատասխանեց, որ իրենք միայն շինանյութերի վաճառքով չէ, որ զբաղվում են, նախկինում նույնպես իրականացրել են նմանատիպ աշխատանքներ։
Հարցին՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական կապն է օգնել հաղթել մրցույթներում, Մանուկյանը պատասխանեց. «Եթե այդ հանգամանքն ազդեցություն ունենար, մյուս մրցույթներում էլ կհաղթեինք, որոնց մասնակցում ենք»։ Ապա հավելեց, որ շահերի բախում այստեղ չի տեսնում»։
Լրահոս
- Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը․ Նեթանյահու 23:54 9 Դեկտեմբեր 2024
- Թրամփը կվերացնի ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների երեխաների՝ քաղաքացիություն ստանալու իրավունքը 23:42 9 Դեկտեմբեր 2024
- Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում մեդալ չնվաճեց 23:29 9 Դեկտեմբեր 2024
- Պայթյուն Մոսկվայի մարզի Լեսնոյ գյուղի հրավառ նյութերի պահեստում. կան զոհեր 23:21 9 Դեկտեմբեր 2024
- «Սիրիայում սկսվել են լուսավոր ժամանակներ»․ էրդողան 22:54 9 Դեկտեմբեր 2024
- Բրիտանիան անհանգստացած է՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպայում միգրացիոն նոր ճգնաժամ կարող է ստեղծվել 22:41 9 Դեկտեմբեր 2024
- Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը 22:29 9 Դեկտեմբեր 2024
- Ֆիդանը Գուտերեշի հետ քննարկել է Սիրիայում անցումային գործընթացը 22:17 9 Դեկտեմբեր 2024
- 2024-ը կլինի ամենատաք տարին 22:04 9 Դեկտեմբեր 2024
- Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց՝ պատրաստ է վայր դնել լիազորությունները 21:49 9 Դեկտեմբեր 2024
- Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համար 21:38 9 Դեկտեմբեր 2024
- Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, դպրոց չեն ընդունի․ Օրենքն ուղարկվել է Պետդումա՝ քվեարկության 21:26 9 Դեկտեմբեր 2024
- Գուրգեն Արսենյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին՝ Մոսկվայում 21:15 9 Դեկտեմբեր 2024
- Հազարավոր սիրիացիներ փախչում են Լիբանան 21:14 9 Դեկտեմբեր 2024
- Ծեծի ենթարկված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով տոնածառ՝ Վրաստանում 20:28 9 Դեկտեմբեր 2024
- Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն 20:10 9 Դեկտեմբեր 2024
- Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան 19:57 9 Դեկտեմբեր 2024
- Սիրիայից հեռանալ ցանկացող հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լիբանանի հետ սահմանին 19:39 9 Դեկտեմբեր 2024
- Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարն է 19:27 9 Դեկտեմբեր 2024
- Վրաստանում կարգելվի հանրահավաքների ժամանակ դիմակ կրելը. Կոբախիձե 19:15 9 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 17:30 9 Դեկտեմբեր 2024 Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
- 19:00 9 Դեկտեմբեր 2024 Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար
- 22:29 9 Դեկտեմբեր 2024 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը
Քաղաքականություն
- 21:15 9 Դեկտեմբեր 2024 Գուրգեն Արսենյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին՝ Մոսկվայում Գուրգեն Արսենյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին՝ Մոսկվայում
- 20:10 9 Դեկտեմբեր 2024 Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն
- 18:52 9 Դեկտեմբեր 2024 Վստահ եմ, որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն Վստահ եմ, որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն