20:01:24 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Ովքեր են Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուները

    09:55 8 Հոկտեմբեր 2021

    «Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ՏԻՄ ընտրություններին թեպետ դեռ 2 ամիս ժամանակ կա, բայց քաղաքում նախընտրական եռուզեռ է սկսվել։ Մեզ հայտնի են դարձել քաղաքապետի որոշ թեկնածուների անուններ, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում։ Չի բացառվում, որ «Քաղպայմանագրի» թեկնածուն լինի գործող մարզպետ Արամ Խաչատրյանը: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանը բանակցում է Խաչատուր Քոքոբելյանի հետ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվելու համար:

    Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն «Դիետ» կաթի արտադրամասի սեփականատերն է: Վանաձորի ավագանու անդամ, նախկին ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանն է նոր կուսակցություն բացել եւ դրանով կառաջադրվի, իսկ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի: ԼՀԿ-ի թեկնածուն էլ, որքան էլ տարօրինակ է, կլինի ոչ թե Վանաձորում հայտնի Մարուքյանների տոհմից, այլ ԼՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը:

     

    «Հայրենիք» կուսակցության թեկնածուն ավագանու անդամ Վահե Դոխոյանն է: Վանաձորի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաեւ ԲՀԿ-ն, թեկնածուի հարցում, ասացին, դեռ չեն կողմնորոշվել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս