20:06:13 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիայի ամենամեծ մզկիթին կթույլատրվի աղոթքի կանչը բարձրախոսներով հեռարձակել

    00:32 12 Հոկտեմբեր 2021

    Գերմանիայի ամենամեծ մզկիթին կթույլատրվի ուրբաթ օրվա երկրորդ կեսին աղոթքի կանչը բարձրախոսներով հեռարձակել՝ սահմանափակումները թեթեւացնելու վերաբերյալ Քյոլն քաղաքի եւ մահմեդական համայնքի միջեւ ձեռք բերված համաձայնությունից հետո, հայտնում է Reuters-ը:

    Քյոլնի բոլոր 35 մզկիթներին այսուհետ կթույլատրվի ուրբաթ օրերին կեսօրից մինչեւ 15:00-ն 5 րոպե տեւողությամբ աղոթքի կոչ հեռարձակել: Սա վերաբերում է նաեւ Քյոլնի կենտրոնական մզկիթին, որը բացվել է 2018 թվականին՝ այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ կուսակցությունների կողմից հակամմահմեդական տրամադրությունների օջախ էր դարձել, հատկապես 2015-2016 թվականներին ապաստան հայցողների ներհոսքից հետո:

     

    «Մուեձինին կանչելու թույլտվությունն ինձ համար հարգանքի նշան է»,- Twitter-ում գրել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը: Նրա խոսքով՝ աղոթքի կանչը կմիանա Քյոլնի տաճարի` Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ գոթական եկեղեցու զանգերին: «Դա ցույց է տալիս, որ բազմազանությունը գնահատվում եւ ապրում է Քյոլնում»:

    Մեծ մզկիթի կառուցման շուրջ ծագած վեճերի ժամանակ համակիրները հանրությանը վստահեցրել են, որ այն պարբերաբար աղոթքի կանչ չի հեռարձակի, որը մահմեդական երկրներում օրական հինգ անգամ է հնչում:

    Քաղաքի պաշտոնյաներն ասում են, որ մզկիթները, որոնք ցանկանում են ուրբաթ կեսօրին հեռարձակել կանչը, պետք է պահպանեն ձայնի սահմանափակումները եւ նախապես տեղյակ պահեն հարեւաններին:

    Գերմանիայում մոտ 4,5 միլիոն մահմեդական է ապրում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս