01:38:43 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում թալիբների ելույթին

    01:46 23 Սեպտեմբեր 2021

    Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Թալիբանի ներկայացուցիչների ելույթին, հաղորդել է Deutsche Welle-ն:

    «Չեմ կարծում, որ ՄԱԿ-ում թալիբների ելույթը որեւէ օգուտ կբերի», - ասել է Մաասը:

     

    Նախարարը նշել է, որ ներկայումս կարեւոր է թալիբների կողմից մարդկանց՝ հատկապես կանանց իրավունքների պահպանումը, ինչպես նաեւ կառավարության կազմում բնակչության այլ կատեգորիաների ներկայացուցիչների ընդգրկումը: Այս ամենից է կախված, թե ինչպես են հետագայում կառուցվելու Քաբուլի նոր կառավարության հետ հարաբերությունները, ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

    «Իմ կարծիքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալը հիմք չէ այս հարցում իրական առաջընթաց գրանցելու համար», - եզրափակել է Մաասը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ