23:21:25 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում ԿԲ–ի կայունացնող եւ հավասարակշռող դերակատարությունը

    20:20 22 Հունիս 2022

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հունիսի 22–ին, հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:

     

    Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից,

     

     

    հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:

     

    ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի եւ արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի եւ դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաեւ արժութային շուկայում հակամրցակցային դրսեւորումներին եւ Կենտրոնական բանկի կողմից նման երեւույթները բացառող միջոցառումներին եւ պատժամիջոցներին:

     

    Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող եւ հավասարակշռող դերակատարությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս