23:53:33 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թերևս օրենքի կարմիր գիծն է ` ինֆորմացիան զրոյացնել և չդատվել.Հայրապետյանը՝ օրենսդրական փոփոխությունների մասին

    15:38 24 Նոյեմբեր 2022

    Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը, բնականաբար, հետագայում դժվարացնելու է մի շարք հանգամանքների պարզաբանումը(օր. Նոր Օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք նյութեր և այլն): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

    «Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը:
    Նախագծով.

    1. Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը, բնականաբար, հետագայում դժվարացնելու է մի շարք հանգամանքների պարզաբանումը(օր. Նոր Օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք նյութեր և այլն):

    2. Նյութերի ոչնչացման լիազորությունը նախագծի համաձայն կարող է իրականացվել ցանկացած պաշտոնատար անձի միանձնյա որոշմամբ, քանի որ նախագծի «այլ իրավական ակտերով» ձևակերպումը իրենից ենթադրում է անգամ փոքր գյուղական համայնքի ավագանու որոշում:

    3. Սրանով փաստացի հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել ամբողջ արխիվային նյութերը, ներառյալ օրինակ թշնամական երկրների գործակալական ցանցերի և այլնի վերաբերյալ:
    4. Թերևս օրենքի կարմիր գիծն է ` ինֆորմացիան զրոյացնել և չդատվել»,-գրել է Հայրապետյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս