10:33:11 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

    13:14 12 Հունվար 2022

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ղազախստանում խաղաղապահ զորախմբի աշխատանքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    «Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույց է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորախմբի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։ 

    «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- նշել են Կրեմլից։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս