07:40:57 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան. դա սարսափելի հետևանքներ կունենա երկրի համար

    22:26 14 Սեպտեմբեր 2021

    ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրել է.

    «Վերջերս հրապարակվեցին ԱՄՆ-ի հանրապետական ինստիտուտի Հայաստանում հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները:

    Մի քանի հետաքրքիր հանգամանքներ, որոնց վրա կուզենայի ուշադրություն հրավիրել.

    Առաջինը այն խնդիրների առաջնահերթությունն է, որոնց լուծումը բնակչությունն ակնկալում է ներկայիս իշխանություններից:

    Թոփ 5-ն՝ ըստ կարևորության.

    • Անվտանգության հարցերի լուծում
    •  Սոցիալական պայմանների բարելավում
    •  Բանակի հզորացում
    •  Նոր աշխատատեղերի ստեղծում
    •  Տնտեսական աճը:

    Երկրորդն այն է, թե ինչո՞ւ շատերը չմասնակցեցին քվեարկությանը: Շատ հետաքրքիր պատասխաններ:

    Առաջին երեքը նվազման կարգով են՝

    • Ժամանակ չկար
    • Կուսակցություններից և առաջնորդներից ոչ մեկ չոգեշնչեց
    • Ընտրությունները չեն կարող փոխել իրավիճակը:

    Երրորդը բնակչության վերաբերմունքն է կորոնավիրուսի նկատմամբ. Կա խնդրի կարևորության և բարդության գիտակցում, բայց դրա լուծումների նկատմամբ համարժեք վերաբերմունք չկա:

    Որոշ նախնական բացահայտումներ.

    1. Երկար տարիներից հետո առաջին անգամ բնակչությունը մտահոգված է անվտանգության խնդիրներով, և տնտեսական վիճակն ու սոցիալական հարցերը շարունակում են մնալ առաջնահերթ: Արդարության և արդարադատության խնդիրները 9 -րդ տեղում են: Իսկ ի՞նչ օրակարգ են առաջարկում իշխանությունները մեզ: 

    2. Ներկայիս քաղաքական կուսակցություններին և գործիչներին պետք է մտահոգի այն ընտրողների մոտիվացիան, ովքեր չեն գնացել ընտրության: Եվ դրանք կեսից ավելին էին: Դատելով պատասխաններից՝ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան, որը սարսափելի հետևանքներ կունենա երկրի համար»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս