17:33:38 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փրկարարները Սզնեք համայնքից հիվանդին տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն

    14:08 22 Մարտ 2022

    Մարտի 21-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակիչից հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչը (ծնված 1957թ.) վատառողջ է և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Արցախի ՆԳՆ-ից  հայտնում են, որ չնայած եղանակային պայմաններին և ճանապարհների անանցանալիությանը, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:

    Սզնեքում ձյան շերտի բարձրությունը հասնում է մեկ մետրի: Փրկարարները հաղթահարելով դժվարությունները, հիվանդին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ