01:41:58 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան

    18:55 14 Հոկտեմբեր 2021

    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am–ին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

    Նա նշել է, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ. և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ է համարել։

    «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,– ասել է նա:

    Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս