01:36:49 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել զոհված զինծառայողների մարմիններ

    20:52 23 Սեպտեմբեր 2022

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ չի կարող նշել, թե կոնկրետ քանի մարմին է փոխանցվել Հայաստանին։

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը վեց մարմնի մասին է։

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։ Վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Զոհվել է նաև քաղաքացիական երեք անձ, քաղաքացիական երկու անձի գտնվելու վայրը անհայտ է: Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

    Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը եւս 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, իսկ սեպտեմբերի 20-ին եւս՝ 95 մարմին։

    Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս