15:35:47 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրեմլը հայտարարել Է Պուտինի եւ Բայդենի բանակցությունների մասին

    23:09 3 Դեկտեմբեր 2021

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակապով հանդիպման ամսաթիվը նախապես հաստատվել է, այն կհայտարարվի ամերիկյան կողմի հետ համաձայնեցումից հետո: Այա մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

    «Մշակվում է Բայդենի հետ Պուտինի շփումը տեսակոնֆերանսային կապի ձեւաչափով անցկացնելու հնարավորությունը։ Ընդ որում, այդ շփումը կարող է տեղի ունենալ արդեն ամենամոտ օրերին։ Մենք ունենք այդ վիդեոկոնֆերանսի անցկացման կոնկրետ ամսաթիվը և ժամը։ Բայց ավելի լավ է սպասել ամերիկյան կողմի հետ բոլոր ձևաչափերի վերջնական համաձայնեցմանը, և այդ ժամանակ մենք արդեն կկարողանանք դա պաշտոնապես հայտարարել։ Հեռակոնֆերանսի ձեւաչափով այս հանդիպումը բավականին ակտիվ է նախապատրաստվում», - նշել է Ուշակովը։

    «Մենք օլիմպիական հանգստությամբ մշակում ենք այդ շփումը, չենք շտապեցնում ամերիկացիներին, երբ նրանց հարմար է, մենք պատրաստ ենք անցկացնել այն։ Եվ հիմա մենք արդեն մոտ ենք երկու կողմերի համար հարմար ժամանակը համաձայնեցնելուն», - ամփոփել է Ուշակովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ