08:53:57 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՄԱԿ-ը կոչ է արել ազատ արձակել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին

    20:21 22 Նոյեմբեր 2022

    ՄԱԿ-ը կոչ է արել ազատ արձակել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Կոչ ենք անում իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց իրավունքների իրականացման համար, ներառյալ խաղաղ հավաքների իրավունքը»,-ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։

    Նա նշել է, որ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը խորհուրդ է տալիս Իրանի իշխանություններին որքան հնարավոր է շուտ մորատորիում սահմանել մահապատիժների նկատմամբ եւ վերացնել հանցագործությունների համար կայացված մահապատիժները, որոնք միջազգային իրավունքում լուրջ չեն որակվում:

    «Իրանում բողոքի ակցիաների հետեւանքով մահերի աճող թիվը, ներառյալ անցած հանգստյան օրերին երկու երեխաների մահը եւ անվտանգության ուժերի կողմից պատասխանի խստացումը, վկայում են երկրում տիրող կրիտիկական իրավիճակի մասին»,-հավելել է նա։

    ՄԻԵԴ-ի տվյալներով ՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ ավելի քան 40 երեխա, առնվազն վեց մարդու նկատմամբ մահապատիժ է կայացվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս