03:52:37 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. Արցախի ԱԻՊԾ

    16:00 22 Մայիս 2022

    Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

    Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, ով արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ ինջնելիս, ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ, խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել:

    Ժամը 02:15-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այսօր ժամը 11:20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ:

    Նշենք, որ աշխատանքները կազմակերպվել և իրականացվում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ