20:26:05 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀԿ. Հրաժարական տված Արմեն Սարգսյանի թեմայով խոսակցություն երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ չի եղել

    15:30 25 Հունվար 2022

    Երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ խոսակցություն վերջերս հրաժարական տված Արմեն Սարգսյանի թեմայով, մինչեւ վերջինի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելը, չի եղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունվարի 25-ին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով  մամուլի հրապարակումներին, թե Քոչարյանը համոզում էր Սերժ Սարգսյանին, որպեսզի նա չբերի Արմեն Սարգսյանին։

    Նա ավելացրեց, որ քանի դեռ ընդդիմությունում կան մարդիկ, որոնք փորձում են արջի ծառայություն մատուցել իրենց ղեկավարությանը, տառապում են ուրիշ ընդդիմադիր ուժերի հաշվին միավորներ հավաքելու մոլուցքով, եւ քանի դեռ կան ԶԼՄ-ներ, որոնք պատրաստ են դա տպագրել, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանությունում։

    Աշոտյանը հիշեցրեց, որ 2019թ. ինքն անձամբ է ներողություն խնդրել այն բանի համար, որ ՀՀԿ-ն իշխանությունում եղած ժամանակ բերեց Արմեն Սարգսյանին։ «Ինչպես նախկինում հայտարարում էր Սերժ Սարգսյանը, նրան բերեցին, որպեսզի Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան-Կարեն Կարապետյան եռյակն արդյունավետ աշխատի ի բարօրություն Հայաստանի։ Եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանությունում, ամեն ինչ այդպես էլ կլիներ։ Արմեն Սարգսյանը լավ դետալ է։ Բայց դետալը պետք է լինի լավ մեքենայում։ Երբ փոխվեցին մեքենան եւ վարորդը, դետալը պոկվեց։ Դա ավարտվեց նրանով, որ նա հետապնդում էր բացառապես անձնական շահեր»,- նշեց ընդդիմադիրը։

    ՀՀԿ փոխնախագահը իրադարձությունների զարգացման երկու սցենար է տեսնում։ «Առաջին տարբերակն այն է, որ Փաշինյանը կդառնա նախագահ՝ փորձելով հանել իր վրայից պատասխանատվությունը։ Սկզբում կբերի խամաճիկի, կփոխի Սահմանադրությունը եւ կգնա ուղիղ համաժողովրդական ընտրությունների։ Երկրորդ տարբերակը. նա տիկնիկ կբերի։ Շատերը, ինչպես տեսնում ենք, պատրաստ են դրան»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս