11:17:07 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գոռ Հակոբյանը վերջապես խոսել է իր և Միհրան Ծառուկյանի «վեճի» մասին

    01:48 5 Նոյեմբեր 2021

    Դերասան Գոռ Հակոբյանը, ով հայտնի դարձավ հանրությանը «Ֆուլ հաուս» սիթքոմում իր դերով, խոսել է իր և դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանի հետ ունեցած «վեճի» մասին: Նա այդ թեմային անդրադարձել է Արուս Տիգրանյանի «Ներքին խոհանոց» հաղորդման շրջանակներում:

    Արուսը հենց եթերի ժամանակ զանգահարել է Միհրանին, որից հետո դերասանները բավական ջերմ հեռախոսազրույց են ունեցել՝ հերքելով նմանատիպ բոլոր խոսակցությունները:

    Արուսը Միհրանից նաև հետաքրքրվել է, թե ինչու Գոռը հրավիրված չի եղել իր և Արփի Գաբրիելյանի հարսանիքին, ինչին Միհրանը պատասխանել է, որ իրենք պարզապես փոքր խնջույք էին կազմակերպել՝ մոտ 40 հոգանոց, ապա իրեն ուղղել՝ նշելով 30 հոգանոց: «10 հոգի էլ տեսանկարահանողների թիմն էր»,- հավելել է Միհրանը:

    Նշենք, որ դերասանները միասին խաղացել են  «Ֆուլ հաուս» սիթքոմում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս