11:08:49 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չեխիայի վարչապետը հայհոյել է խորհրդարանի նիստում

    00:37 14 Հունվար 2022

    Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայհոյել է խորհրդարանի նիստի ժամանակ, գրում է Novinky-ն։

    Քաղաքական գործիչը չի նկատել, որ բարձրախոսը միացված է, եւ հայհոյելով կամաց ասել է, որ ինքը *** ունի կառավարությանը վստահության քվեի սպասվող քվեարկությունը։ Ձայնորսիչ սարքերը  նրա հայհոյանքը տարածել են դահլիճով մեկ։

    Չեխիայի կառավարության մամուլի քարտուղար Վացլավ Սմոլկան պարզաբանել է, որ Ֆիալան կենդանի մարդ է եւ հայհոյել է պատահականորեն՝ ձգձգվող միջոցառման պատճառով։ Հավանաբար, վարչապետի դժգոհությունը առաջ էր եկել այն բանից, որ պատգամավորները չէին ցանկացել ժամանակին հավաքվել քվեարկությունների դահլիճում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս