21:04:13 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայկական ընկերությունները կուսումնասիրեն Սիերա Լեոնեի ներդրումային հնարավորությունները

    20:00 25 Հոկտեմբեր 2021

    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարային (նստավայրը՝ Թեհրան)։

    Նախարարը ընդգծել է իր պատրաստակամությունը միասնական ջանքերով նպաստել երկու ազգերի բարեկեցության ապահովմանը:

    Հանդիպման ընթացքում դեսպանը համառոտ ներկայացրել է Սիերա Լեոնեի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ բիզնեսի գրանցման գործընթացի դյուրացման արդյունքում իր երկրում ստեղծվել է բարենպաստ միջավայր ներդրումների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, դեսպանը հրավիրել է հայկական ընկերություններին ուսումնասիրել Սիերա Լեոնեի ներդրումային հնարավորությունները։

    Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում հնարավոր է երկու երկրների միջև բարեհաջող համագործակցություն, որոնց թվում առանձնահատուկ կարևորել է ոսկերչությունն ու ադամանդագործությունը։ Նախարարն առաջարկել է դեսպան Ալի Բադարա Կամարային Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել «Էյ Դի Էմ դայմոնդս» ադամանդի գործարան և տեղում ծանոթանալ հայկական ադամանդագործական արտադրանքին։ Որպես  հնարավոր համագործակցության այլ ոլորտ նախարարը մատնանշել է նաև գյուղատնտեսությունը։

    Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` Վահան Քերոբյանը առաջարկել է դեսպանին դիտարկել միության մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ