11:01:52 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ճիշտ կլիներ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանելու կրակ վարող դիրքերը. Տիգրան Աբրահամյան

    10:18 11 Հունվար 2022

    Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

    Նա, մասնավորապես, նշել է. «Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։

    Երրորդ միջադեպը վերաբերվում է Շուշիի հարակից հատվածող անցնող ճանապարհին, որտեղ թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։

    Այս երեք միջադեպերը արձանագրվել են երեկ՝ հունվարի 10-ին և 3-ի դեպքում էլ գլխավոր ընդհանրությունն այն է, որ ադրբեջանցի զինծառայողները հայկական բնակավայրերի,  բնակիչների ուղղությամբ նպատակային կրակ են վարել՝ խոցելու գյուղատնտեսական տեխնիկա, քաղաքացիական մեքենա և խաղաղ բնակիչների։

    Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության տեսանկյունից, ճիշտ կլիներ, որպեսզի ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին այն մարտական դիրքերը, որոնք հայկական բնակավայրերի մերձակա հատվածում են և տարբեր իրավիճակներում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։

    Հետպատերազմյան փուլում, ռուս խաղաղապահների միջամտությամբ, տարբեր ուղղություններում դիրքեր հանվել է և կարծում եմ, որ այս դեպքում ևս, ադրբեջանական լկտիությունները հաշվի առնելով, Ադրբեջանին ստիպելու և կրակ վարող դիրքերը առհասարակ հանելու հնարավորություն կա»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս