11:33:42 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդին

    14:47 23 Նոյեմբեր 2021

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ նոյեմբերի 23–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին:

    Ինչպես տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս