16:56:08 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տպավորություն է, որ ռուսների դրական վերաբերմունքին արժանանալու համար պետք է թքել ռուսների երեսին. Բորիս Մուրազի

    14:38 13 Հունվար 2022

    Կարո՞ղ եք պատկերացնել իրավիճակ, երբ ասենք պռոամերիկյան գործիչներ Դանիել Իոաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանը և այլք կանգնած լինեն դատարանի առաջ, իսկ նրանց մեղադրանքները առաջադրած/պաշտպանած լինի դատախազությունը ու ԱՄՆ-ն այդ ժամանակվա գլխավոր դատախազին մեդալ տա։ Չեք պատկերացնում չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին:

    Նա, մասնավորապես, նշել է. «Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նախագահը մեդալով է պարգևատրում մի գլխավոր դատախազի, որի ժամանակ մեղադրանքներ են առաջադրվել գրեթե բոլոր պրոռուսական գործիչներին, անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։

    Ինձ մոտ արդեն տպավորություն է, որ ռուսների կողմից դրական վերաբերմունքի արժանանալու համար պետք է կամ սորոսական լինել, կամ թքել ռուսների երեսին, կամ չեղած դեպքում գոնե ռուսական դրոշ վառած լինես»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ