15:40:47 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զելենսկին և Ալիևը քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը կմիավորի ՎՈւԱՄ-ի երկրները

    20:37 14 Հունվար 2022

    Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևն ուրբաթ Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈւԱՄ) միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները:

    «Մենք հետագայում ևս կաշխատենք համատեղ մի շարք հեռանկարների շուրջ: Դա վերաբերում է նաև տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, հավանաբար ՎՈւԱՄ-ի շրջանակում, որը միավորում է Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Զելենսկին բանակցությունների ավարտին՝ լրագրողների հետ զրույցում:

    Ալիևն, իր հերթին, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանն Ադրբեջանի պատրաստակամության մասին:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս