- Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում
- Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է. ուղիղ
- ՏԵՍԱՆՅՈՒԹ | Արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն
- Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով
- Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները
- Դիլիջանի բնակիչը կոչ է արել բռնի կերպով տապալել սահմանադրական կարգը. նրա գործը դատախազն ուղարկել է դատարան
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը
- Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին
- Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ
- Եկել ենք կիսելու ձեր ցավը․ Կիպրոս-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
19:54 9 Հունիս 2023Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,405 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 441 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո տեղափոխումները օրերս վերականգնվել են։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 207 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (180 օրվա ընթացքում մարդկանց 441.000-ի փոխարեն՝ 2135 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 134 ելքի և մուտքի դեպք, որոնք խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են իրենց տներ կամ հրատապ հումանիտար կարիքներից ելնելով մեկնել են Հայաստանի Հանրապետություն):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 59 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (180 օրվա ընթացքում 165.600-ի փոխարեն՝ 2824 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 38 մուտք և ելք:
Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (180 օրվա ընթացքում մոտ 72.000 տոննայի փոխարեն՝ 5466 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 143 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 114 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 151 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 38 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Լրահոս
- Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի 17:06 3 Հոկտեմբեր 2023
- Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները 16:53 3 Հոկտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում 16:43 3 Հոկտեմբեր 2023
- Դիլիջանի բնակիչը կոչ է արել բռնի կերպով տապալել սահմանադրական կարգը. նրա գործը դատախազն ուղարկել է դատարան 16:42 3 Հոկտեմբեր 2023
- Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է. ուղիղ 16:40 3 Հոկտեմբեր 2023
- ՏԵՍԱՆՅՈՒԹ | Արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն 16:33 3 Հոկտեմբեր 2023
- Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով 16:30 3 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը 16:15 3 Հոկտեմբեր 2023
- Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին 16:03 3 Հոկտեմբեր 2023
- Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ 15:53 3 Հոկտեմբեր 2023
- Եկել ենք կիսելու ձեր ցավը․ Կիպրոս-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ 15:41 3 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան 15:29 3 Հոկտեմբեր 2023
- ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը կեղծել է, թե իբր հրետակոծության արդյունքում վիրավորում է ստացել, դադարեցրել է ծառայությունը. Դատախազություն 15:20 3 Հոկտեմբեր 2023
- Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան 15:07 3 Հոկտեմբեր 2023
- «Ղարաբաղյան աղետը » կկործանի ՞ Հայաստանը 14:54 3 Հոկտեմբեր 2023
- ՀՀ-ն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և Թուրքիայի նման պահանջներն անտեղի են. Սարգիս Խանդանյան 14:42 3 Հոկտեմբեր 2023
- Ինչ պետք է անի ընդդիմությունը․ Կյանքի գնով ազատագրի Հայաստանը և վե՜րջ 14:32 3 Հոկտեմբեր 2023
- ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չի փչացնի ժողովուրդների բարեկամությունը, բայց դա ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ 14:21 3 Հոկտեմբեր 2023
- Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու 14:03 3 Հոկտեմբեր 2023
- ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան 13:51 3 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
16:43 3 Հոկտեմբեր 2023 Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում
-
16:33 3 Հոկտեմբեր 2023 ՏԵՍԱՆՅՈՒԹ | Արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։
-
16:53 3 Հոկտեմբեր 2023 Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները
Քաղաքականություն
-
17:56 3 Հոկտեմբեր 2023 Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին Զատուլին Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին Զատուլին
-
16:40 3 Հոկտեմբեր 2023 Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է. ուղիղ Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է. ուղիղ
-
16:30 3 Հոկտեմբեր 2023 Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով