10:19:25 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր Ռուսաստանը ավելի քան հզոր է եւ ամուր, այնքան հզոր, որ պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՈ-ի հետ ուլտիմատումների լեզվով է սկսել խոսել․ Գուրգեն Վարդանյան

    19:18 15 Հունվար 2022

    Նստել լուրջ դեմքերով քննարկում են, Ռուսաստանի թուլացման կամ փլուզման հեռանկարը։

    1 բառով պատասխանեմ` այսօր Ռուսաստանը ավելի քան հզոր է եւ ամուր, այնքան հզոր, որ պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՈ֊ի հետ ուլտիմատումների լեզվով է սկսել խոսել։

    Բայց որ ավելի կարեւոր է մենք պետք է հասկանանք Հայաստանի դերը այս պրոցեսների մեջ.

    Եթե ձեր ֆանտազիան իրականանա, եւ Ռուսաստանը թուլանա, ապա Հայաստանի ճակատագիրը ողբերգական կլինի, ավելի ճիշտ Հայաստանը կդառնա թուրք պարսկական պատերազմի թատերաբեմ։

    Բայց Ռուսաստանը միանշանակ չի թուլանա, հակառակը օր օրի կուժեղանա, բայց Հայաստանը կարող է սխալ քաղաքականություն վարել եւ նույնիսկ Ռուսաստանի ուժեղանալու պարագայում կարող է կործանվել, եթե շարունակի 2 լարի վրա խաղալ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս